Ճապոնական հացենին բաց ծղոտագույն է՝ մեղմ ջերմ երանգով։ Բացի հացենուն սովորական նախշից, դրա մոտ հանդիպում են ալիքաձև և բծավոր ֆակտուրայով հատվածներ, որոնք լույսի ներքո երանգախաղ են տալիս։
Փայտանյութը կարծր է, ամուր և լավ է մշակվում։ Նախշազարդ հատվածները պահանջում են զգույշ հղկում, որպեսզի թելքը չվնասվի։
Ճապոնական հացենին օգտագործում ենք սեղանի երեսների, փոքր սեղանների, դեկորի և կահույքի շեշտադրող տարրերի համար։
Կիրառություն
- Սեղանի երեսներ
- Սուրճի սեղաններ
- Կահույքի շեշտադրող տարրեր
- Դեկոր
