Forestoff-ի առօրյան
Արևելյան սոսի

Արևելյան սոսի

Platanus orientalis

Բաց գույնի փայտանյութ՝ մանր փայլուն բծիկներով, որոնք ժանյակ են հիշեցնում։

Գույն
Բաց վարդաշագանակագույն, ջերմամշակումից հետո՝ շագանակագույն
Ֆակտուրա
Բծավոր, «ժանյակային»
Կարծրություն
Միջին
Խոնավադիմացկունություն
Ցածր, ջերմամշակումից հետո՝ ավելի բարձր

Առկա սլեբներ՝ 2

Սոսին բաց վարդաշագանակագույն է։ Ճառագայթային կտրվածքում նրա միջուկային ճառագայթները կազմում են մանր բծավոր, «ժանյակային» նախշ։ Ջերմամշակումից հետո փայտանյութը ստանում է հավասար ջերմ շագանակագույն գույն։

Փայտանյութը միջին կարծրության է, լավ է մշակվում, բայց հում վիճակում հակված է ծռվելու, ուստի կարևոր են ճիշտ չորացումը և կայունացումը։ Ջերմամշակումը բարձրացնում է խոնավադիմացկունությունը։

Սոսին օգտագործում ենք սեղանների, սեղանի երեսների, պաննոների և դեկորի համար։

Կիրառություն

  • Ճաշասեղաններ
  • Սեղանի երեսներ
  • Պաննո
  • Դեկոր

Հարցեր ունե՞ք

Կօգնենք ընտրել իր կամ նյութ ձեր խնդրի համար։