Հենարանները պատրաստվում են մեր եռակցման արտադրամասում՝ կոնկրետ սեղանի երեսի չափերով։ Փոշեներկում, լռելյայն՝ անփայլ սև գույն, այլ գույներ՝ ըստ հարցման։ Կարգավորվող ոտքերն օգնում են սեղանը հարթեցնել անհարթ հատակի վրա։
Հավաքածուի մեջ մտնում են օվալաձև անցքերով ամրակներ, որոնք թույլ են տալիս փայտանյութին եղանակների փոփոխության ժամանակ մի փոքր շարժվել։