Թթենու թարմ կտրվածքը վառ է, ոսկեդեղին. լույսի ներքո այն աստիճանաբար դառնում է մեղրաշագանակագույն։ Տարեշերտերն արտահայտիչ են, նախշը՝ կենդանի։
Փայտանյութը կարծր է և ամուր, լավ է խառատվում և փայլեցվում։ Աչքի է ընկնում լավ բնական կայունությամբ։
Թթենին օգտագործում ենք սպասքի, խառատված իրերի, դեկորի և փոքր սեղանների համար։
Կիրառություն
- Սպասք և սկուտեղներ
- Խառատված իրեր
- Փոքր սեղաններ
- Դեկոր


